Հասարակություն 

Twitter-ում հազարավոր թուրք օգտատերեր ներողություն են խնդրում հայերից. Փորձագետ

Այսօր համացանցի և համաշխարհային առաջատար լրատվամիջոցների թիվ մեկ թեմաներից է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու տարելիցի կապակցությամբ Հայաստանում անցկացվող միջոցառումները:

«Twitter-ում գերակտիվ քննարկվում է Հայոց Ցեղասպանության հարցը։ Կարելի է տեսնել, որ Ռուսաստանում և Ֆրանսիայում Ցեղասպանության հարցը հայտնվել է ամենաքննարկվող թեմաների մեջ։ Ուշագրավ է, որ Twitter-ի թուրքական լսարանում նույնպես ամենաքննարկվող թեման հենց Ցեղասպանությունն է։ Արդեն երկրորդ օրն է ինչ հազարավոր օգտատերեր Թուրքիայից ներողություն են խնդրում հայերից և հայտարարում, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը», ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Google ընկերությունն այսօր իր որոնողական կայքի am տիրույթի առաջին էջում տեղադրել է սև ժապավեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:


Աղբյուր` Panorama.am

Նույն շարքից