Հասարակություն 

Քրդական ինքնավարությունը կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությանը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը» (HDK) հայերի եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել։

Թուրքական ETHA գործակալության փոխանցմամբ՝ HDK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 100 տարի առաջ ապրիլի 24-ին 235 հայ մտավորականների ձերբակալություններին հետեւել է համակարգված ցեղասպանության իրականացում պետության կողմից։  «

Երկու տարվա ընթացքում Անատոլիայի ամենահին ժողովուրդներից հայերին եւ ասորիներին հիմնովին ոչնչնացրեցին։

Բոլորս գիտենք, որ ցեղասպանություն է ոչ միայն հարյուրհազարավոր մարդկանց կոտորելը, այլ նաեւ այդ ամենը ժխտելն ու թաքցնելը։

HDK-ն պահանջում է, որ պետությունը ճանաչի հայերի եւ ասորիների ցեղասպանությունը, ներողություն խնդրի եւ հետ վերադարձնի բռնազաթած ունեցվածքն ու գույքը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նույն շարքից