Քաղաքականություն 

Հանրապետականի թեկնածուն կրկին Տարոն Մարգարյանն է լինելու. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որևէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:

Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից