Քաղաքականություն 

Եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15 հազար դրամ, բայց՝ պայմանով. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրիում թեեւ ընտրակաշառքի համար սահմանված արժեքը եղել է 10 հազար դրամը, սակայն եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15, բայց հինգ հազարը՝ ընտրությունից հետո վճարելու նախապայմանով:

Մեր աղբյուրն այսպես մեկնաբանեց այդ տեղեկությունները. «Նրանք, ովքեր նորմալ նկարած ներկայացրել են նկարներ, որտեղ հստակ երեւացել է այն, ինչ պետք է երեւար, իրենց գումարները տրվել են: Չի տրվել նրանց, ովքեր կասկածելի կամ միեւնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ, եթե նկարը խավար է եղել, նրանց 5000 չի տրվել»:

Մեկնաբանելով ՀՀԿ-ական թեկնածուների բաժանած ընտրակաշառքի մասին խոսակցությունները, ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը մեր թղթակցին ասել է. «Դուք լսել եք միայն ՀՀԿ-ակա՞ն թեկնածուների մասին: Մամուլում գրվեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում: Ես կարծում եմ, որ եթե բոլոր կողմերից նման հրապարակումներ եղան, դա կարող է ինչ-որ ճշմարտություն պարունակի իր մեջ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից