Անալիտիկ կենտրոն Հասարակություն 

Հայ ազգը պետք է պահպանի մեր նախնիների հաղթական ոգին

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնի անունից շնորհավորում եմ հայ ազգին մայիսյան նշանակալից եռատոնի կապակցությամբ:

 


Հայ ազգն իր դարերի պատմության ընթացքում բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, արյան գնով հաղթանակներ է տարել, ինչի շնորհիվ մենք այսօր պետականություն և ազգային ինքնություն ունենք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր հոգում կրի մեր նախնիների ոգեղեն ուժը, նվիրվածությունն ազգին և հայրենիքին: Ներկայումս Հայաստանը հայտնվել է հիրավի բարդ դրության մեջ, սակայն մեր գենետիկ ուժը միշտ մեզ հետ է, և անհրաժեշտության դեպքում կօգնի մեզ հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

 


Հայ մարդն անկախ սեռից պետք է ունենա  զինվորի մտածելակերպ, քանզի մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հակահարված տալ մեր հակառակորդին և հաղթել բառիս բուն իմաստով:


Անառիկ բերդաքաղաք Շուշիի ազատագրումը Հայաստանի համար լրջագույն ձեռբերում էր, ուստիև  խորին շնորհակալություն եմ հայտնում ազատագրման բոլոր մասնակիցներին և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջարի հայորդիներին, երկրապահներին, ովքեր արյան և կյանքի գնով մարտնչեցին թշնամու դեմ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ովքեր արցախյան հերոսների կողքին էին մարտերի ողջ ընթացում՝ իրենց հմտություններով և ռազմական փորձով:


Ցանկանում եմ, որ մեր սերունդը նույնպես պահպանի հաղթանակի ոգին, և մեր նախնիները հպարտանան մեր գործունեությամբ, այլ ոչ թե ափսոսանքով նայեն իրենց կյանքի գնով ձեռք բերած հաղթանակների կորստին:


Ես վստահ եմ, որ մեր սերունդը չի համակերպվի պարտության, չքավորության և կորստի հետ, ուստիև մեր նախնիների  հաղթանակները մեզ ուժ են տվել և կտան մեր հայրենիքին նորից հաղթանակի շունչ հաղորդելու, զարգացնելու և շենացնելու համար:


 

Շնորհավորում եմ հայ ազգին, որը եղել է, կա և միշտ կլինի, բայց ոչ թե գոյատևման հիմունքներով պետք է լինի, այլ արդեն նոր շունչ առած և աշխարհում իր կայուն տեղը զբաղեցրած:

 


Հարգանքներով Անի Հովհաննիսյան

Նույն շարքից