Իրավական Հասարակություն 

Անցած 3 օրերին մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահատվել է: Մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից  բացահայտվել  է 20-ը: 

Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 12, խուլիգանության` 2, յուրացման եւ համակարգչային հանցագործության 1-ական  դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2,  գողության` 8, խարդախության` 3, սպանության փորձի, կողոպուտի եւ յուրացման 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից