Քաղաքականություն Ֆեյսբուք 

«Ծառուկյան» դաշինքը ի սկզբանե որոշել էր ընդամենը օգտագործել իմ մաքուր հեղինակություն

analitik.am

Մարգարիտա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի "իմ անձով մտահոգ" ընկերներ. արդեն երկու օր է, ինչ ձեզանից նամակներ եմ ստանում ` ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ուստի որոշեցի այս հարթակով ձեզ իրազեկել այն ամենի մասին , ինչ կատարվեց իմ և թիմակիցներիս միջև։
Փաստորեն " Ծառուկյան" դաշինքը ի սկզբանե որոշել էր ընդամենը օգտագործել իմ մաքուր հեղինակությունն ու բարի համբավը, քվեներ ապահովելու համար։
Մոտ մեկ ու կես ամիս տևող քարոզարշավի ընթացքում թիմակիցներիցս ոմանք, ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի ինձ համակրող և վստահող քաղաքացիներին ապակողմնորոշեն, ասելով, որ ես շատ թույլ թեկնածու եմ և միևնույն է բավականաչափ քվեներ չեմ հավաքի կամ իմ անունը թեկնածուների ցուցակից հանված է, որի պատճառով ինձ չեն կարող ընտրել և այլն...
Ես չեմ ունեցել առանձին շտաբ, չեմ ունեցել քարոզարշավը ճիշտ ձևով կազմակերպելու հնարավորություն, անգամ ընտրություններից երկու օր առաջ միայն իմացա, որ չեմ կարող վճարել աշխատողներիս խոստացված աշխատավարձը, որի հետևանքով ձեռք բերեցի խաբեբայի և ստախոսի պիտակ։
Վերոնշյալ խոչընդոտներին զուգահեռ, հավաքեցի ` 1724 քվե։
Այս ամենից հետո, առանց որևէ բացատրության , ինձ առաջարկվում է մասնակցել գալիք ավագանու ընտրություններին, որից կտրականապես հրաժարվեցի։
Փաստորեն, օգնելով դաշինքին, վնասեցի ինձ։
Օրինակ, դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն։

Նույն շարքից