Հասարակություն 

Հայ կուրսանտները միջազգային օլիմպիադաներից վերադառնում են հաղթանակներով

analitik.am

Ապրիլի 10-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ ՊՆ ռազմականուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների թիմը կմասնակցի բարձրագույն կրթության կրթական կազմակերպությունների կուրսանտների միջազգային 3-րդ օլիմպիադայի մաթեմատիկայի փուլին:

Հայ կուրսանտները բարձր արդյունքներ են գրանցել 3-րդ միջազգային օլիմպիադայի «Օտար լեզու» և «Ռազմական պատմություն» փուլերի ընթացքում:

Հայ կուրսանտները բարձր արդյունքներ են գրանցել նաև Սանկտ Պետերբուրգի մարշալ Սեմյոն Բուդյոնիի անվան ռազմական կապի ակադեմիայում մարտի 27-31-ն անցկացված օտար լեզուների օլիմպիադայի ժամանակ հայ կուրսանտների թիմը շուրջ 40 մասնակից թիմերի շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մարտի 13-ից 17-ն էլ ՌԴ Վորոնեժ քաղաքում անցկացված «Ռազմականպատմության» օլիմպիադայի ժամանակ Վորոնեժի ռազմաօդային ակադեմիայում սովորող ՀՀ ԶՈՒ կուրսանտների թիմը գրավել է 3-րդ տեղը:

Նույն շարքից