Հասարակություն 

Պետերբուրգի ահաբեկչությունից տուժածներից 8-ի վիճակը շարունակում է ծանր մնալ

analitik.am

Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից տուժածներից 8-ի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին հայտնել է Պետերբուրգի նահանգապետ Աննա Միտյանինան:

Ինչ վերաբերում է հիվանդանոցում գտնվող քաղաքացիներին, ապա նրանց թվի մասին որևէ տեղեկություն չի հայտնվում: Ապրիլի 5-ի դրությամբ հիվանդանոցում գտնվում էր 50 քաղաքացի:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց 14 մարդ, այդ թվում՝ ահաբեկիչը:

Նույն շարքից