Հասարակություն 

«Տոյոտա Քեմրիի» երկու ուղևորներ մահացել էին. օրեր անց մահացավ նաև վարորդը

analitik.am

Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 19-ին, ժամը 9.20-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով 2 ուղևոր՝ 1960 թ. ծնված Արփիկ Թովմասյանը և 1985 թ. ծնված Վարդիթեր Գրիգորյանը, տեղում մահացել էին, իսկ վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 5-ին, ժամը 00.40-ի սահմաններում, վարորդը՝ 1982 թ. ծնված Արմեն Մուխսիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից