Քաղաքականություն 

Արթուր Բաղդասարյանի Հ3-ն անցնում է Աղվան Հովսեփյանին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է.  «Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երևան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։

Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանը գնել է հեռուստաընկերությունը առանց այն ցանկացած ուրիշին օտարելու իրավունքի, բացի նախկին սեփականատիրոջից։

ԱԺ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության 3,72 տոկոս ձայնով պարտվելուց հետո անիմաստ են համարվում հեռուստաընկերության վրա արվող ահռելի ծախսերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից