Սիրիական Հոմսում գտնվող Շայրաթ ռազմական բազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է սիրիական բանակի առնվազն 4 զինծառայող: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Հեռուստաընկերության տեղեկություններով, ամերիկյան հարվածի արդյունքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են բազայի ենթակառուցվածքները:
Նշենք, որ ամրիկյան հրթիռային հարձակումը սիրիական բազայի վրա տեղի ունեցավ այս գիշեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները սիրիական կառավարությանը մեղադրել էին Իդլիբում արգելված զենք կիրառելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակման մեջ կարևոր դերակատարում է ունեցել Շայրաթ բազան:
Սիրիական իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ Շայրաթ բազան կարևորագույն դերակատարում ուներ ահաբեկիչների դեմ պայքարում:
Ի դեպ, ամերիկյան հարվածն արդեն արժանացել է սիրիական տարածքում կռվող ահաբեկիչների դրվատանքին: