Քաղաքական 

Կրեմլի արձագանքը՝ սիրիական բազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնիշխան պետության դեմ ագրեսիա է անվանել ամերիկյան հրթիռային հարվածը սիրիական ռազմական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինը տեղի ունեցածը նաև անվանել է միջազգային նորմերի խախտում, իսկ հիմնավորումները, որոնք ներկայացնում է ամերիկյան կողմը, հորինված:

ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ այսկերպ ԱՄՆ-ը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Իրաքում խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի թեմայից:

Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում նաև Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, ողջունել են ամերիկյան հարվածը:

Նույն շարքից