Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

analitik.am

Ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Երևան քաղաքի Դավթաշեն «Ձոր 3» թաղամասում գտնվող հրաձգարանի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Հախլու կոչվող բնակելի տարածքում՝ մոտ 3.5 հա խոտածածկույթ և 30 պտղատու ծառ՝ մասնակի, Շահումյան փողոցում գտնվող մշակույթի տան մոտակայքում՝ մոտ 250 քմ, Գետափ գյուղի «Խնձորանոց» կոչվող հատվածում՝ մոտ 5 հա խոտածածկույթ և ջերմահարվել 30 դեկորատիվ ծառ, Աղավնաձոր գյուղի մոտակա սարում՝ մոտ 3 հա խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3 հա, 1 ծառ՝ մասամբ և ջերմահարվել՝ մոտ 50 ծառ, թիվ 3 ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Չարենցավան քաղաքի վերջնամասում՝ ավազահանքի մոտակայքում՝ մոտ 700 քմ խոտածածկույթ, ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 100 քմ, 7-րդ թաղամասի թիվ 6 հիմնական դպրոցին հարակից՝ մոտ 200 քմ:

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում այրվել է 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 150 պտղատու ծառ, Ղազարավան գյուղի մոտակա այգիներում՝ մոտ 6000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Սավոյան փողոցի տնակի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Բուլվարային թաղամասի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Շախպազյան փողոցի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Մայր Հայաստանի հուշահամալիրի մոտակայքում՝ «Անտառային տնտեսության» տարածքում՝ մոտ 1500 քմ, Գյումրի-Առափի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Լեհվազ գյուղի գյուղապետարանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ:

Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Շիրակամուտ հատվածի 10-րդ կմ-ին մասնակի այրվել է 6 ծառի (բարդի) բուն, ճյուղեր և մոտ 6000 քմ խոտածածկույթ, Շիրակամուտ-Կաթնաջուր միջհամայնքային ավտոճանապարհի 14-րդ կմ-ին մասամբ այրվել է 7 ծառի (կեչի) բուն, 10 դեկորատիվ ծառի բուն և մոտ 300 քմ խոտածածկույթ: Արարատի մարզի Հայանիստ գյուղի Վ. Մամիկոնյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չշահագործվող ջրատարում այրվել է մոտ 800 քմ եղեգն, Շահումյան գյուղի մոտակա ուղեկալի մոտակայքում` մոտ 5000 քմ չոր եղեգն:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից