Քաղաքականություն 

ԵԼՔ դաշինքի ցուցակը կարող է գլխավոր Զարուհի Փոստանջյանը

analitik.am

Այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ  Տիգրան Ավինյանը հայտնեց, որ դաշինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, և այդ հարցում քննարկումները դեռ շարունակվում են:

Ավինյանը  նշեց, որ քննարկումներ են ընթանում նաև Զարուհի Փոստանջյանի հետ, ով հնարավոր է ԵԼՔ դաշինքի կազմով մասնակցի ընտրություններին: ԵԼՔ-ի ներկայացուցիչը նաև չբացառեց, որ հենց Փոստանջյանը կարող է գլխավորել ԵԼՔ-ի ցուցակը:

Այս պահին հայտնի է միայն ՀՀԿ-ի առաջին եռյակը, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այլ ուժեր  դեռ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ:

Նույն շարքից