Քաղաքականություն 

Նոր կանոններ՝ Շենգենյան գոտի մուտք գործող ԵՄ քաղաքացիների համար

analitik.am

Եվրամիությունում այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնց համաձայն Շենգենյան գոտի մուտք գործող ԵՄ քաղաքացիները ավելի մանրազնին ստուգման են ենթարկվելու:

Մասնավորապես նշվում է, որ Շենգենյան գոտի մուտք գործող ԵՄ քաղաքացիները ստուգվելու են միջազգային և ներպետական ոստիկանական բազայի տվյալներով: Սա արվում է, որպեսզի հնարավոր լինի ճշտել՝ որքանով է վտանգավոր տվյալ քաղաքացին:

Եվրամիությունը որոշել է վերանշյալ փոփոխություններին գնալ այն բանից հետո, երբ ահաբեկչության սպառնալիքն ավելի է մեծացել:

Մինչ այս ԵՄ անդամ երկրների քաղաքացիներն ավելի մեղմ ստուգման էին ենթարկվում Շենգենյան գոտի մտնելիս, սակայն փոփոխություններից հետո նրանց համար կգործեն այն նորմերը, որոնք կան մյուսների նկատմամբ:

Նույն շարքից