Քաղաքականություն 

Փոստանջյանը հրաժարվել է համագործակցությունից, ցուցակը կգլխավորի Փաշինյանը

analitik.am

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորելու ինքը:

Փաշինյանը նաև խոսեց Զարուհի Փոստանջյանի հետ համագործակության մասին՝ նշելով, որ վերջինիս մի քանի առաջարկ է արվել ընտրություններին մասնակցելու մասով, սակայն բոլոր առաջարկներից Փոստանջյանը հրաժարվել է. «Փոստանջյանին առաջարկել ենք գլխավորել ԵԼՔ դաշինքի ցուցակը, ձևավորել ԵԼՔ-«Երկիր Ծիրանի» դաշինք և գլխավորել այն կամ ձևավորել ԵԼՔ-«Երկիր Ծիրանի» դաշինք, որը կլինի հենց իմ գլխավորությամբ: Սակայն այս բոլոր առաջարկներից Փոստանջյանը հրաժարվեց»:

Նույն շարքից