Ռազմական Քաղաքականություն 

ԱՄՆ-ն իր ռազմանավերի հարվածային խումբն ուղարկել է Կորեական թերակղզի

analitik.am

ԱՄՆ-ն անակնկալ կերպով Հարավային Կորեայի ափեր է վերադարձրել Carl Vinson ավիակիրի գլխավորությամբ իր հարվածային խումբը: Այս մասին հայտնում են կորեական լրատվամիջոցները՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին:

Նշվում է, որ Սինգապուրից Ավստրալիա շարժվող նավերը փոխել են իրենց երթուղին և շարժվել դեպի կորեական թերակղզի: Բացի վերոնշյալ ավիակիրից, նավերի խմբում կա երեք այլ ռազմանավ, որոնցից մեկը զինված է կառավարվող հրթիռներով, որոք ունակ են ոչնչացնել բալիստիկ հրթիռներ:

Ավելի վաղ կարծիքներ էին հնչել, որ ամերիկյան կողմը կարող է հրթիռային հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին:

Նույն շարքից