Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի դեմ

analitik.am

Մեծ Բրիտանիան մտադիր է  համոզել G7-ում իր գործընկերներին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, որն օգնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում եվրոպացիները մեղադրում են սիրիացիների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ, հայտնում է The Times-ը:

Նշվում է, որ համապատասխան առաջարկով փաստաթուղթն արդեն պատրաստ է և G7-ի արտգործնախարարներին ներկայացվելու է  Իտալիայում կայանալիք նիստի ժամանակ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս  Ջոնսոնի կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է կիրառվեն, եթե Կրեմլը չհրաժարվի աջակցել Բաշար Ասադին:

Նույն շարքից