Քաղաքականություն 

Իրանն ու Ռուսաստանը սպառնում են ուժ կիրառել ԱՄՆ-ի դեմ

analitik.am

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրթիռային հարված հասցրեց Սիրիային, Բաշար Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը կիրակի հայտարարությամբ են հանդես եկել՝ սպառնալով ուժ կիրառել ցանկացած կողմի դեմ, որը կանցնի կարմիր գիծը:

«Ամերիկան լավ տեղյակ է, որ մենք լավ ենք արձագանքում: Ագրեսիա կիրառելով Սիրիայի դեմ՝ ԱՄՆ-ն անցավ կարմիր գիծը: Այս պահից սկսած, մենք ուժ ենք կիրառելու ցանկացածի դեմ, ով կանցնի կարմիր գիծը»,-ասված է Միասնական հրամանատարական կենտրոնի հայտարարությամ մեջ, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաև մի քանի միավորումներ, որոնք աջակցում են Ասադին:

Իսկ այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հասցրել է մեղադրել Մոսկվային անգործության մեջ, որը հանգեցրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը: Ամերիկյան իշխանություները պնդում են, որ ռուսական կողմը չի կատարել պարտականությունները՝ կապված Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հետ:

Նույն շարքից