Հասարակություն 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դիմելու է դատախազություն

analitik.am

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի համաքաղաքացիներ

ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։
Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։
Ծառերը հատվել են գիշերը։
Վաղն առավոտյան կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն։
Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ։

Նույն շարքից