Քաղաքականություն 

Պատգամավորության թեկնածուների տառապանքի ժամկետը երկարաձգվում է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անդրանիկ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին։ Ճիշտ է՝ արդեն իսկ որոշված էր նիստի օրը՝ ապրիլի 27, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառով այն կհրավիրվի մոտ 20 օր ուշացումով․ հաշվարկել են, որ ՍԴ քննությունն այդքան կտևի։

Մայիսի 15-ն ուշագրավ օր է նաև նրանով, որ նախորդ օրը կայանալու են Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները։ Այս հետաձգումը մի իմաստ էլ ունի՝ պատգամավորության թեկնածուների տառապանքի ժամկետն է երկարաձգվելու․ նրանցից շատերը չգիտեն՝ գնալո՞ւ են արդյոք խորհրդարան, թե՞ ընթացք է տրվելու իրենց «ինքնաբացարկի» դիմումներին»։

Նույն շարքից