Քաղաքականություն 

Գեներալի կինը չի պատրաստվում նահանջել. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավական վատ վիճակում է հայտնվել ՕՐՕ դաշինքը ղեկավարած Սեյրան Օհանյանը։ Նա իր պարտությունը դեռ չի կարողանում ընդունել, չգիտի` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ասում են` մասնավոր զրույցում նա արդեն խոստովանել է, որ սխալ հաշվարկներ է արել ու անհեռանկար քաղաքական ծրագրեր մշակել, մինչդեռ գեներալի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, չի պատրաստվում նահանջել։

Ասում են նաեւ, թե նա պատրաստվում է հայտարարելու, որ իր դեմ ձեռնարկված մամուլի «արշավանքը» նախագահականի ձեռքի գործն է։ Հետաքրքիր է` Սեյրան Օհանյանը կկանգնեցնի՞ իր տիկնոջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից