Հասարակություն 

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կանչում են դատավորներին և հարցաքննում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կանչում են դատավորներին եւ հարցաքննում։ Ասում են անգամ, թե Արման Մկրտումյանն անձամբ է դատավորներին հրահանգում գնալ եւ ցուցմունք տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից