Քաղաքականություն 

Նշանակումներ ԱԻՆ-ում. համալրվել են սահմանամերձ գոտիների ջոկատները

analitik.am

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզային փրկարարական վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՓԾ Փրկարարական ուժերի, Քաղպաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություններում, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու ՄՓՎ Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:

Համալրվել են սահմանամերձ գոտիների հատուկ օբյեկտների պահպանության ջոկատները:

Նույն շարքից