Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի հարձակմանը

analitik.am

Փհենյանը հայտարարել է, որ ամերիկյան հարվածային ավիախումբը Կորեական թերակղզու մոտ հայտնվելն ապացուցում է ԱՄՆ-ի ագրեսիվ նպատակները, ինչին Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել: Հյուսիսկորեական պետությունում վստահ են, որ ԱՄՆ-ի հարձակման սցենարը մտնում է եզրափակիչ փուլ:

«Եթե ԱՄՆ-ը որոշի ընտրել ռազմական գործողությունների տարբերակը, Հյուսիսային Կորեան պատրաստ կլինի պատասխանել ցանկացած գործողության»,-հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Փհենյանը միշտ պատրաստ է պաշտպանվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը 4 նավից բաղկացած հարվածային խումբ է ուղարկել Կորեական թերակղզի:

Նույն շարքից