Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան և Կանադան նոր պատժամիջոցներ են պահանջում Ռուսաստանի նկատմամբ

analitik.am

The Guardian-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է համոզել G7-ի անդամներին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:

Նման ցաանկությամբ հանդես է եկել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է Reuters-ը: Թրյուդոյի կարծիքով, պետք է ստիպել Ռուսաստանի հասկանալ, որ վերջինս պատասխանատվություն է կրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:

Կանադայի վարչապետը նաև պնդել է, որ Ասադը պետք է հեռանա և իր աջակցությունն է հայտնել սիրիական ռազմական օբյեկտներն հասցվող հարվածներին:

Թե ինչ ոլորտների կարող են վերաբերել հնարավոր պատժամիջոցները, հայտնի չէ:

Նույն շարքից