Քաղաքականություն 

ՀՀԿ-ն հույս ունի, որ Նիկոլն ու Զառան իրար կհագնեն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգևորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երևանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ ևս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է:

Հաշվարկը հետևյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները` ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով ևս մեր գործը կհեշտանա, և կունենանք 62-63 տոկոս ձայն»,- «Հրապարակ»-ին ասացին ՀՀԿ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից