Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանի մարզպետ փեսան կմնա իր տեղում. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է: Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գևորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:

Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաև Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով: Մնացած մարզպետերը, այդ թվում և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մնալու են իրենց տեղերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից