Հասարակություն 

Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը

analitik.am

Ապրիլի 13-ին, ժամը 01:54-ին ահազանգ է ստացվել, որ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 112-րդ կմ-ին «ՎԱԶ 21-010» մակնիշի 66 DD 990 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Արփա գետում, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետի ափ:

Ավտոմեքենան ափից երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նույն շարքից