Հասարակություն 

Նախապատրաստվում են համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին

analitik.am

Ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին ընդառաջ՝ մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներն ու բակային տարածքները նախապատրաստվում են ծառատունկին, մաքրվում են առանձնացված հատվածները: Նորատունկերով կհամալրվի նաև Նուբարաշեն վարչական շրջանի ամբողջովին բարեկարգված այգին:

Համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին այս տարի ևս կներգրավվեն ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները: Մասնակիցներն ըստ առանձնացված տարածքների կստանան անհրաժեշտ թվով տնկիներ և պարագաներ:
«Սանիթեք» ընկերությունն այդ աշխատանքներում կներգրավի լրացուցիչ ուժեր` գործընթացն ավելի նպատակային դարձնելու համար:

Նույն շարքից