Քաղաքականություն 

ԱՄՆ-ի համար Ասադի հեռանալը պարտադիր պայման չէ. Թրամփ

analitik.am

ԱՄՆ-ը չի պահանջելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը որպես պարտադիր պայման սիրիական հակամարտության կարգավորման համար: Այս մասին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք չենք պահանջում Ասադի հեռանալը, սակայն կոնկրետ փուլում դա պետք է տեղի ունենա»,-ասել է Թրամփը:

Հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, թե չի պատկերացնում Սիրիայի հարցի կարգավորումն առանց Ասադի հեռանալու. «Կարծում եմ, որ դա բարդ է պատկերացնել: Սակայն ես չէի օգտագործի «անհնար» բառը»:

Միևնույն ժամանակ Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմը կրկին ռազմական քայլի է գնալու, եթե սիրիական իշխանությունները նորից քիմիական զենք օգտագործեն:

Նույն շարքից