Հասարակություն 

Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք

analitik.am

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:

Դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր:

Նույն շարքից