Հասարակություն 

Ընթացքի մեջ է Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը

analitik.am

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտի վերջին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի հարթ տանիքներ`  81865 քմ մակերեսով:

Ապրիլի 12-ի դրությամբ 44 շենքերում փաստացի նորոգվել է 1132 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 772 շենքերում` 43027 քմ մակերեսով: Այս պահի դրությամբ իրականացվել է 2666 քմ-ը` 143 շենքում: Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի և համատիրությունների միջոցներով: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները, ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:

Նույն շարքից