Հասարակություն 

Դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել /լրացված/

analitik.am

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:

Դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր:

Տեղում պարզվել է, որ երկհարկանի դպրոցի տանիքում՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, առաստաղից ծեփ է թափվել և առաջացել են մանր ճաքեր: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա:

Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը:

Նույն շարքից