Հասարակություն 

Հորդոր. Օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից

analitik.am
Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում:
Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուևորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան:

Ինչպես հայտնում է նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:

Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից:

«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր փոխադրողների ծառայություններից,   քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասաց նախարարի տեղակալը:

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։ Նրանք այլևս հնարավորություն չեն ունենա  իրականացնել կանոնավոր փոխադրումներ ոչ կանոնավորի անվան տակ:

Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում և, Արամ Արսենյանի խոսքով, դա կրելու է պարբերական բնույթ:

«Այն ընկերություններին, որոնք մինչև այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն»,- նշեց  նախարարի տեղակալը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում...

https://www.youtube.com/watch?v=RFFfZGp7zII

Նույն շարքից