Քաղաքականություն 

Սոցապնախարարությունը ևս կարող է անցնել ՀՅԴ-ին. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Սև ամպեր» են կուտակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերևում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:

«Փաստի» տվյալներով` ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն փորձում է, պահպանելով նախարարական նախորդ երեք պորտֆելները, ձեռք բերել նաև չորրորդը` Սոցապնախարարությունը: Ու եթե դա նրան հաջողվի, ապա նախարարը նոր մարդ կլինի, բայց ոչ` Աղվան Վարդանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից