Քաղաքականություն 

ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով: Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ազիզյանը հրաժարվել է մանդատից և արդեն իսկ դիմում է ներկայացրել: Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որևէ բանից տեղյակ չէ և եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»:

ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Ազիզյանի հայտարարություններից, քանի որ իրականում մանդատից հրաժարվելու դիմումներ բոլորին է պարտադրվել, այդ թվում և Նապոլեոն Ազիզյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից