Քաղաքականություն 

Շտաբների գումարները պետք է ՀՀԿ–ն տա. Սնխչի Հարութ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Կենտրոն–Էրեբունի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, ում, մամուլի տեղեկություններով, ապրիլի 3–ից հետո փնտրում են ողջ թիմով ու շտաբի պետերով, «Փաստի» հետ զրույցում (ի դեպ, անմիջապես պատասխանեց մեր զանգին) երեկ հայտարարեց, որ ինքը շտաբների գումարի հետ ոչ մի կապ չունի` հորդորելով այդ առթիվ դիմել ՀՀԿ–ին:

Նշենք, որ մամուլում գրվել է, որ Սնխչի Հարութը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։ «Հերյուրանքներ են: Ես ռեակցիա չեմ ուզում տալ այդ ինֆորմացիաներին՝ Հարություն Կարապողոսյանը փախել ա, Հարություն Կարապողոսյանը փողերը չի տվել, հոգնեցուցիչ է արդեն»,– մեզ հետ զրույցում հայտարարեց Կարապողոսյանը՝ շարունակելով. «Դրա համար պետք ա օրենքը կարդալ:

Թեկնածուն ֆինանսի հետ ընդհանրապես կապ չունի: Խորհուրդ եմ տալիս ընդամենը օրենքը կարդալ»: Հստակեցմանը, թե այդ դեպքում իր շտաբների պետերը ումից պետք է գումարները վերցնեն, Կարապողոսյանն ասաց. «Դրանք ինձ չվերաբերող հարցեր են, կարող եք դիմել կուսակցության գրասենյակ»: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում Կարապողոսյանն ասել էր, որ շտաբների գումարները պետք է ՀՀԿ–ն տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից