Հասարակություն 

Սպասվող ջրանջատումների մասին

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարի կանխարգելման   աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի,  Վարդաշեն եւ Սարի Թաղ թաղամասերի, Երեւանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի,

• Նուբարաշեն վարչական շրջանի,

•  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների եւ նրբանցքի, Խորենացու փող. 28-ից բարձր համարների եւ 3-րդ փակուղու, Երեւանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության շենքերի,

• Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,

• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից