Հասարակություն 

Ավազակային հարձակում Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում

analitik.am

Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբ Գ.-ին:
Նախնական տվյալներով՝ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 19-ամյա Արմեն Ն.-ն:
Վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

Նույն շարքից