Հասարակություն 

Վթար՝ Լենինգրադյան-Շինարարներ փողոցների խաչմերուկում

analitik.am

Ապրիլի 13-ին, ժամը 22:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լոր Լենինգրադյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 DL 402, «Opel Zafira» մակնիշի 34 UF 398 և «BMW 320» մակնիշի 31 SL 293 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1975 թ. ծնված Գ. Հ.-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից