Հասարակություն 

Ապացուցվել է պլանշետների վնասը երեխաների համար

analitik.am

Լոնդոնի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ մանկահասակ երեխաների կողմից սենսորային էկրանով սարքերից օգտվելը հանգեցնում է քնի ժամանակի կրճատմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, իսկ դրանց մասին կարճ գրում է Gizmodo պարբերականը:

Հետազոտության հեղինակներն օնլայն հարցում են անցկացրել 6-36 ամսական երեխաներ ունեցող ծնողների շրջանում պարզելու համար, թե օրական միջինը որքան ժամանակ են երեխաները քնում և որքան ժամանակ է անհրաժեշտ լինում, որպեսզի փոքրիկներ քնեն:

Հարկ է նշել, որ հարցվածների 70 տոկոսի դեպքում երեխաներն օգտվել են սենսորային էկրաններով սարքերից:

Արդյունքում պարզվել է, որ սենսորային էկրաններով սարքերից օգտվող երեխաների գիշերային քնի ժամկետը կրճատվել է: Այդ երեխաները նաև ավելի քիչ են քնում ընդհանուր օրվա կտրվածքով: Ընդ որում սենսորային էկրաններով սարքերի հետ անցկացրած յուրաքանչյուր ժամը խլում է հանգստի 15,6 րոպեն: Պարզվել է նաև, որ գաջեթների հետ ժամանակ անցկացնող երեխաներն ավելի բարդ են քնում:

Նույն շարքից