Հասարակություն 

Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացու դին

analitik.am

Ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 09:15-ին ափից 200 մ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Հ. Ե.-ի դին:

***

Ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն վաղն առավոտյան։

Նույն շարքից