Քաղաքականություն 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ՍԱՍ-ի Արտակի հետ կապված հայտնի ձայնագրության մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անվան հետ կապված հայտնի ձայնագրությանը, ասաց, որ պետք է ուսումնասիրվի՝ արդյո՞ք պատգամավորը տեղյակ եղել է այդ հավաքի մասին. «Ես մանրամասն տեղյակ չեմ, կուսումնասիրենք և հետագայում կանդրադառնանք դրան»:

Ինչ վերաբերում է Արտակ Սարգսյանի մանդատի հարցին, Բաղդասարյանն ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, նախ ամեն ինչ պետք է ուսումնասիրվի. «Մենք ունենալու են Գործադիր մարմնի նիստ և եթե հարկ լինի այդ նիստի ժամանակ կքննարկվի նաև այս հարցը»:

Վահրամ Բաղդասարյանը նաև որևէ զարգացում չբացառեց:

Նույն շարքից