Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

analitik.am

Ապրիլի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ Հայոց այբուբենի հուշարձանի մոտակայքում՝ մոտ 15 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի վերջնամասում՝ մոտ 0.5 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում՝ էլ. ենթակայանի մոտակայքում՝ մոտ 240 քմ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից