Հասարակություն 

Հրդեհ Նոր Արեշում /լրացված/

analitik.am

Ապրիլի 16-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 23 տան և կից օժանդակ շիության, թիվ 25 տան տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել 21:02-ին:

Մասնակի այրվել է թիվ 23 տան և կից օժանդակ շինության տանիքի (90 քմ), ամբողջությամբ` թիվ 25 տան տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը:

Նույն շարքից