Քաղաքական 

Մեր ռազմավարական համբերատարության ժամանակաշրջանն ավարտվել է. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է ամերիկյան ռազմաբազա, որը գտնվում է Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտու հարևանությամբ, հայտնում է Asssociated Press-ը:

«Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերատարության ժամանակաշրջանն ավարտվել է: ԱՄՆ-ը կփորձի հասնել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն մենք պատրաստ ենք ցանկացած միջոցի Հարավային Կորեայում մեր դաշնակիցների անվտանգությունն ապահավելու համար»,-հայտարարել է Փենսը:

Ռազմաբազայում լինելուց  հետո ԱՄՆ փոխնախագահը հանդիպելու է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հվան Հե Անոմի հետ, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի հարցը:

Նույն շարքից