Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում այո-ի հաղթանակից հետո գերմանական առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները կաչ են անում դադարեցնել այդ երկրի հետ բանակցությունները, որոնք ուղղված են ԵՄ-ին անդամակցությանը:
Քրիստոնեա-սոցիալիստական միության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը ապրիլի 16-ին հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի լիակատար անդամակցությունն այլևս չի կարող լինել բանակցությունների նպատակը: Նրա խոսքերով, Եվրամիությունն այդ հարցը պետք է հանի օրակարգից:
Ենթադրվում է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարների՝ մայիսին կայանալիք առաջիկա գագաթաժողովի ժամանակ հայտարարվելու է Թուրքիայի հետ հարաբերություններում վերանայումների մասին:
Հարկ է նշել, որ Գերմանիան դեռ պաշտոնապես չի արձագանքել Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներին: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ պետք է պահպանել սառը գլուխ:
Իր հերթին Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Յուլյա Քլյոքները հայտարարել է, որ Թուրքիայի համար ԵՄ դռները վերջնականապես փակվեցին:
Հավելենք, որ Գերմանիայում կարծիքներ են հնչել նաև Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին: