Քաղաքականություն 

Թուրքիայում մտադիր են բողոքարկել հանրաքվեի արդյունքները

analitik.am

Թուրքիայի Հանրապետական ժողովրդական ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել երկրում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Հանրաքվեի արդյունքներով Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել փոփոխություններին:

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ քվեարկության ընթացքում խախտումներ են տեղի ունեցել և պետք է վերահաշվարկի ենթարկվի ձայների 60 տոկոսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխութունների հանրաքվեի ձայների 99,97 տոկոսի հաշվարկից հետո այո-ն 51,41 տոկոսով հաղթում է:

Նույն շարքից